Դրամա Հռոմում. Միլանը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լացիոյի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Միլանը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։
Կարելի է ասել` հռոմեական ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց «արծիվներին»։
Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը խփեց իր 26-րդ գոլն ու շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Միլանը», ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև կորզել դրամատիկ հաղթանակ։
«Ռոսոներիների» պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Օլիվիե Ժիրուն։
Երբ թվում` հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով, 90+3-րդ րոպեին Ստեֆանո Պիոլիի թիմը, ամեն դեպքում, Սանդրո Տոնալիի խփած գոլի շնորհիվ, կարողացավ հաշվի հավասակշռության նժարը թեքել իր կողմը։
Այսպիսով, «Միլանը» մեծ դժվարությամբ կարողացան կոտրել «Լացիոյի» դիմադրությունը. գրանցվեց 2:1 հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 74 միավոր և վերադարձավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։
2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը» ունի 72 միավոր, որը, սակայն, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Ներաձուրիները» ապրիլի 27-ին 20-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս կմրցեն «Բոլոնիայի» դեմ։
«Լացիոն», 56 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Լացիո, Միլան, Չիրո Իմոբիլե, Սանդրո Տոնալի, Օլիվիե Ժիրու