Դրամա Թուրինում. Ալեքսիսը 90+3-րդ րոպեին կարևոր միավոր փրկեց Ինտերի համար 🎥
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Տորինոն» մրցեց «Ինտերի» դեմ։
Կարելի է ասել` «Տորինոն» հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ 11-րդ րոպեին Գլեյսոն Բրեմերը բացեց առաջ մղեց տանտերերին։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ թուրինյան ակումբն ավելի լավ տեսք ուներ և կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսը գրեթե ամբողջությամբ անցավ «Ինտերի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր նետվել էին առաջ` խաղը փրկելու։
Այդուհանդերձ, Իվան Յուրիչի սաները բավական հաջող էին պաշտպանվում, իսկ որոշ դրվագներում էլ «ցլերին» փրկեց դարպասապահ Էտրիտ Բերիշան, ով 6 սեյվ կատարեց։
Երբ թվում էր` Սիմոնե Ինձզագիի թիմը պարտություն կկրի, 90+3-րդ րոպեին «ներաձուրիները» կտրուկ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Ալեքսիս Սանչեսը` փրկելով իր թիմին պարտությունից։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «Ինտերը» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Տորինոն», 35 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Գլեյսոն Բրեմեր, Ինտեր, Իվան Յուրիչ, Սիմոնե Ինձզագի, Տորինո