Դրամա Դուալայում. Եգիպտոսը 11-մետրանոցներով հաղթեց Կոտ դ’Իվուարին` դուրս գալով ԱԱԳ-ի 1/4 եզրափակիչ🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Եգիպտոսի հավաքականը Դուալայի «Յապոմա» մարզադաշտում մրցեց Կոտ դ’Իվուարի ընտրանու դեմ։
Հավասար պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզեցին 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ։
«Վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեցին եգիպտոսցիները, որոնք հաղթեցին 5:4 հաշվով և դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Վճռորոշ դարձավ իվուարցիների կենտրոնական պաշտպան Էրիկ Բայիի վրիպումը, ում հարվածից հետո Եգիպտոսին փրկեց փոխարինման դուրս եկած դարպասապահ Գաբասակին։
Այսպիսով, «փարավոնները» մրցաշարի 1/4 եզրափակիչում կմրցեն Մարոկկոյի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Գաբասակի, Եգիպտոսի հավաքական, Կոտ դԻվուարի հավաքական, Մարոկկոյի հավաքական, Մոհամեդ-Սալահ