Դրամա Գլազգոյում. Լացիոն 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Սելթիկի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգանի 2-րդ տուրում «Լացիոն» E խմբի շրջանակում Շոտլանդիայի մայարքաղաք Գլազգոյում հյուրընկալվելիս մրցեց «Սելթիկի» դեմ։
Կարելի է ասել` տանտերերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ. 12-րդ րոպեին «կելտերի» կազմից աչքի ընկավ Կյոգո Ֆուրուհասին։
«Արծիվները» բավական արագ խփեցին պատասխան գնդակը. 29-րդ րոպեին գոլի հեղկնակ դարձավ Մաթիաս Վեսինոն։
Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ հիմնականում հավասար պայքարում և տևական ժամանակ դարպասի գրավումներ չէին արձանագրվում։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, Հռոմից ժամանած հյուրերը 90+5-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեցին. Մաուրիցիո Սարիի թիմից հերոսացավ 36-ամյա հարձակվող Պեդրոն, ով գլխի դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Այսպիսով, «Լացիոն» հաղթեց 2:1 հաշվով։
E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ատլետիկո Մադրիդ» 3:2 «Ֆեյենորդ»
Խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ատլետիկո Մադրիդ» – 4 միավոր
- «Լացիո» – 4
- «Ֆեյենորդ» – 3
- «Սելթիկ» – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լացիո, Կյոգո Ֆուրուհասի, Մաուրիցիո Սարի, Չեմպիոնների-լիգա, Պեդրո, Սելթիկ