Դրամա Բուդապեշտում. Սլովանը Բարսեղյանի հիասքանչ գոլի շնորհիվ comeback արեց Ֆերենցվարոշի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովան Բրատիսլավան»` Բուդապեշտում, մրցեց «Ֆերենցվարոշի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո 70-րդ րոպեին Քրիստոֆեր Զաքարիասենն առաջ մղեց «Ֆերենցվարոշին»։
Թվում էր` «Սլովանն» այլևս իր մեջ ուժ չի գտնի խաղը փրկելու համար, սակայն Վլադիմիր Վայսի սաները խաղավերջում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։
81-րդ րոպեին հյուրերի կազմից աչքի ընկավ Գուրամ Կաշիան, իսկ 86-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ ու հաղթանակ պարգևեց «Սլովանին»։
Այսպիսով, «Սլովանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ֆերենցվարոշի» նկատմամբ։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին` Բրատիսլավայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան, ՖԵրենցվարոշ