Դրամա AFCON-ում. Մարոկկոն նույնպես լքեց պայքարը` պարտվելով ՀԱՀ-ին 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի շրջանակում կայացավ 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունը. Մարոկկոյի հավաքականը մրցեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. ՀԱՀ-ը հաղթեց 2:0 հաշվով և պայքարից դուրս թողեց Մարոկկոյին։
Հուգո Բրոսի թիմին հաղթանակ պարգևեցին Էվիդենս Մակգոպայի և Թեբոհո Մոկոենայի խփած գոլերը։
Հատկանշական է, որ 0:1 հաշվի ժամանակ «ատլասե առյուծների» կամզից աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Աշրաֆ Հակիմին, սակայն վերջինս վրիպեց 11-մետրանոցից. գնդակը դիպավ դարպասաձողին։
Այսպիսով, Հարավաֆրկյան Հանրապետության հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ և փետրվարի 4-ին կմրցի Կաբո Վերդեի ընտրանու դեմ, իսկ Մարոկկոն լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Աֆրիկայի ազգերի գավաթ, Էվիդենս Մակգոպա, Թեբոհո Մոկոենա, ՀԱՀ-ի հավաքական, Հուգո Բրոս, Մարոկկոյի հավաքական