Դուվան Սապատան հերոսանում է` Ատալանտային անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Տորինոյի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։
Բավական համառ պայքարում ընթացած խաղում բերգամասկները կարողացան խաղավերջում 2:1 հաշվով հաղթանակ կորզել։
Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմից աչքի ընկան Դավիդե Ձապակոստան ու Դուվան Սապատան, ով իր գոլը խփեց 88-րդ րոպեին։
Նշենք, որ կոլումբացի հարձակվողը պաշտոնական խաղերում գրեթե 6 ամիս գոլի հեղինակ չէր դարձել։
32-ամյա հարձակվողն «Ատալանտայի» կազմում վերջին գոլը խփել էր դեռևս 2022 թ. նոյեմբերի 9-ին` Ա սերիայի 14-րդ տուրում գրավելով «Լեչչեի» դարպասը։
«Տորինոյի» միակ գոլն էլ խփեց Անտոնիո Սանաբրիան։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 55 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Բերգամոն ներկայացնող ակումբը 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանին» այժմ զիջում է ընդամենը 2 միավորով։
«Տորինոն», 42 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՆտոնիո Սանաբրիա, Ատալանտա, Դավիդե Ձապակոստա, Դուվան Սապատա, Ջանպիերո Գասպերինի, Տորինո