Դուե. «ՊՍԺ-ն տքնաջան կաշխատի ու երրորդ անգամ անընդմեջ կնվաճի ՉԼ-ի տիտղոսը»
ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն նշել է, որ ցանկանում է երրորդ անընդմեջ անգամ հաղթել Չեմպիոնների լիգան, տեղեկացնում է RMC Sport-ը։
«Խոսելու ունակությունս կորցրել եմ։ Առաջին անգամը յուրահատուկ էր, բայց բոլորը ցանկանում էին հաղթել նաև երկրորդ տիտղոսը։
Շնորհակալ ենք մեր ընտանիքներին, եղբայրներին և քույրերին։ Այնքա՜ն եմ սիրում այս ակումբը, ու դեռ սա վերջը չէ։
Մենք հաղթեցինք երկրորդ տիտղոսը։ ՊՍԺ-ն տքնաջան կաշխատի ու երրորդ անգամ անընդմեջ կնվաճի Չեմխիոնների լիգայի տիտղոսը»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում փարիզյան գրանդը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին»` երկրորդ տարին անընդմեջ նվաճելով «Ականջավոր գավաթը»։
«Պարի Սեն-Ժերմենը» նախորդ տարի էլ եզրափակիչում 5:0 հաշվով ջախջախել էր «Ինտերին»։
Չեմպիոնների լիգան երկրորդ տարին անընդմեջ հաղթել էր միայն Մադրիդի «Ռեալը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դեզիրե Դուե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ