Դոնարումայի մղձավանջը. Արսենալը հաղթեց ՊՍԺ-ին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնում, որտեղ «Արսենալը» մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Առաջին կեսում «զինագործները» երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու կարողացան առավելությունը պահել մինչև վերջ։
Միկել Արտետայի թիմից 20-րդ րոպեին հաշիվը բացեց Կայ Հավերցը, իսկ 35-րդ րոպեին Բուկայո Սական մեծացրեց իր թիմի առավելությունը։
Նշենք, որ բաց թողած երկու գոլում հսկայական նշանակություն ունեցավ հյուրերի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի թույլ տված կոպիտ սխաները։
«Արսենալը» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափում և 4 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Պարի Սեն-Ժերմենը» 3 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Բուկայո Սակա, Կայ Հավերց, Միկել Արտետա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա