Դիասի բենեֆիսը. Կոլումբիան հաղթեց Բրազիլիային 🎥
ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու 5-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը Բարանկիլիայի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում մրցեց Բրազիլիայի դեմ։
Կարելի է ասել` «պենտակամպիոնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդկաի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին բացեց հաշիվը։
Երկար ժամանակ Ֆերնանդո Դինիզի թիմին հաջողվում էր դիմանալ տանտերերի ճնշմանն ու պահպանել նվազագույն առավելությունը, սակայն վերջիններս կարողացան բեկել հանդիպման ընթացքը` կորզելով կամային հաղթանակ։
Նեստոր Լորենցոյի թիմից հերոսացավ Լուիս Դիասը, ով 75-րդ և 79-րդ րոպեներին երկու անգամ գրավեց Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, Կոլումբիան հաղթեց 2:1 հաշվով։
Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 5-րդ տուրում կայացել են նաև հետևյալ հանդիպումները.
Չիլի 0:0 Պարագվայ
Վենեսուելա 0:0 Էկվադոր
Բոլիվիա 2:0 Պերու
Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 12 միավոր
- Ուրուգվայ – 10
- Կոլումբիա – 9
- Վենեսուելա – 8
- Բրազիլիա – 7
- Էկվադոր – 5
- Պարագվայ – 5
- Չիլի – 5
- Բոլիվիա – 3
- Պերու – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Գաբրիել Մարտինելլի, Լուիս Դիաս, Կոլումբիայի հավաքական, Մունդիալ-2026, Նեստոր Լորենցո, Ֆերնանդո Դինիզ