Դի Մարիան տուգանայինից հիասքանչ գոլ է խփել` հաղթանակ պարգևելով «Ռոսարիո Սենթրալին» 🎥
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 6-րդ տուրում «Ռոսարիո Սենթրալը» 1:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։
Հանդիպման միակ գոլը 82-րդ րոպեին խփել է արգենտինացի լեգենդար վինգեր Անխել Դի Մարիան։ 37-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։
Դի Մարիան հարազատ ակումբ վերադառնալուց հետո 6 խաղում 3 գոլ է խփել։
«Ռոսարիո Սենթրալը» 10 միավորով Կլաուսուրայի B խմբում երրորդ տեղում է, «Նյուելս Օլդ Բոյսը» 6 միավորով A խմբում 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Արգենտինայի առաջնություն, Կլաուսուրա, Նյուելս Օլդ Բոյս, Ռոսարիո Սենթրալ