Դեպայն իր ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով հայտարարել է, որ որոշել է մրցելույթները շարունակել կատալոնական ակումբի կազմում.
«Ես որոշել եմ մնալ «Բարսայում» և ողջ վճռականությամբ լցված պատրաստ եմ ներդրում ունենալ ակումբի հաջողությունների համար»,- գրել է հոլանդացի հարձակվողը։
Հիշեցնենք, որ շատ էին խոսակցությունները, որ Դեպայն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքելու է «բլաուգրանայի» շարքերը։
28-ամյա հարձակվողի ծառայություններով տևական ժամանակ հետաքրքրված էր «Յուվենտուսը», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մեմֆիս Դեպայ, Յուվենտուս, տրանսֆերներ