Դեյան Ստանկովիչը շուտով կդառնա Ա սերիան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչը
«Ցրվենա Զվեզդայի» նախկին գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը, ամենայն հավանականությամբ, շուտով կգլխավորի «Սամպդորիան»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, Ջենոան ներկայացնող ակումբը վերջնական համաձայնության է հասել սերբ մասնագետի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով, իսկ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն առաջիկա ժամերին։
44-ամյա մասնագետի` «Սամպդորիան» գլխավորելու տեղեկությունը հաստատել է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Ստանկովիչը «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Մարկո Ջամպաոլոյին, ով վերջերս է հեռացվել զբաղեցրած աշխատանքից։
Հավելենք, որ Դեյան Ստանկովիչը 2019 թ. դեկտեմբերից մինչև 2022 թ. օգոստոս մարզել է «Ցրվենա Զվեզդան»` նվաճելով 5 տիտղոս, այդ թվում` 3 անգամ դառնալով Սերբիայի չեմպիոն։
Վերջում ավելացնենք, որ «Սամպդորիան» Ա սերիայի ընթացիկ խաղարկությունը բավական անհաջող է մեկնարկել և անցկացրած 8 խաղից հետո վաստակել է միայն 2 միավոր` եզրափակելով մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դեյան Ստանկովիչ, Մարկո Ջամպաոլո, Սամպդորիա, Ցրվենա Զվեզդա