Դավիդ Սիլվան մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն
Դավիդ Սիլվան, ում պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է օգոստոսի 24-ին, մոտ է «Լացիոյի» հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 34-ամյա կիսապաշտպանը բանակցություններ է վարում հռոմեական ակումբի հետ, որոնք ընթանում են հաջողությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արծիվները» իսպանացի կիսապաշտպանին առաջարկելն են երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։
«Բյանկոչելեստեի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն վստահ է, որ մոտ օրերս Սիլվայի հետ վերջնական համձայնության կհասնեն։
# Դավիդ Սիլվա, Լացիո, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ