Պարեխո. Արսենալն ունի խնդիրներ պաշտպանությունում, բայց…
«Վալենսիայի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն կիսվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Արսենալի» դեմ կայանալիք խաղից իր սպասումներով:
«Վերջին խաղերում «Արսենալը» հեռու էր իր իդեալական վիճակից, բայց դա առաջնությունում էր և կապ չունի Եվրոպա լիգայի հետ: Տարբեր մրցաշարեր են և հիմա գործերն ազգային առաջնություններում նշանակություն չունեն:
«Արսենալն» ունի շատ ուժեղ խաղացողներ հարձակման գծում՝ Օբամեյանգ, Լակազետ, Օզիլ: Այո, լոնդոնցիներն ունեն խնդիրներ պաշտպանությունում, բայց միևնույնն է, դա թիմ է առանց թույլ տեղերի:
Պետք է հիշել, որ պայքարն ընթանալու է 180 րոպե: Ես կուզեի, որ ամեն ինչ որոշվեր արդեն վաղը, բայց այդպես չի լինի: Տանը «Արսենալը» մրցակիցներին թելադրում է իր ֆուտբոլը, այնպես որ մեզ սպասվում է դժվար խաղ»,- Պարեխոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
# Արսենալ, Դանիել-Պարեխո, Եվրոպա-լիգա, Վալենսիա