Դանի Ալվեսն ավելին քան 5 տարի անց պաշտոնական հանդիպման մասնակցեց Բարսելոնայի կազմում
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լինարեսի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Դանի Ալվեսը, ով հանդես եկավ աջ լատերալի դիրքում։
Հատկանշական է, որ 38-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում պաշտոնական հանդիպման մասնակցեց ավելին քան 5 տարի անց։
Բրազիլացի պաշտպանը հարազատ ակումբի կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման էր մասնակցել 2016 թ. մայիսի 22-ին Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Սևիլիայի» դեմ կայացած խաղում (2:0)։
Հիշեցնենք, որ վետերան ֆուտբոլիստը 2021 թ. նոյեմբերին ազատ գործակալի կարգավիճակով վերադարձավ հարազատ ակումբ` պայմանագիր կնքելով մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Դանի Ալվես, Իսպանիայի հավաքական, Լինարես