Ուպամեկանոն կողմնորոշվել է իր հաջորդ ակումբի հարցում
Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն ։
Ինչպես հաղորդում է L’Equipe պարբերականը, ֆրանսիացին եղած տարբերակներից նախընտրել է «Բավարիան»։ Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն։
«Բավարիան» 22-ամյա պաշտպանի համար «Լայպցիգին» կվճարի 40 մլն եվրո․ այդքան է կազմում ֆուտբոլիստի հրաժարագինն ըստ «ցլերի» հետ գործող պայմանագրի։
Դայո Ուպամեկանոն ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում բոլոր խաղերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի է գերմանական ակումբի միջև պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ