Գրիզմանը հսկայական գումար պետք է ստանար, եթե մինչև պայմանագրի ավարտը մնար Բարսելոնայում

Գրիզմանը հսկայական գումար պետք է ստանար, եթե մինչև պայմանագրի ավարտը մնար Բարսելոնայում

05/09/2021 - 17:41

Հայտնի են դարձել այն պայմանագրի մանրամասները, որը 2019 թ. կնքվել էր «Բարսելոնայի» և Անտուան Գրիզմանի միջև։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ըստ կնքված պայմանագրի` ֆրանսիացի հարձակվողը 5 տարվա դիմաց պետք է ընդհանուր ստանար 95 մլն եվրո գումար։

Յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո Գրիզմանի աշխատավարձը պետք է ավելանար 1 մլն եվրոյով։ 2019/20 մրցաշրջանում նրա «կեղտոտ» աշխատավարձը կազմել է 17 մլն, իսկ 2020/21 մրցսշրջանում` 18 մլն եվրո։

Այսինքն, անցնող երկու մրցաշրջանների դիմաց Գրիզմանը ստացել է 35 մլն եվրո աշխատավարձ, իսկ հաջորդ երեքի դիմաց էլ կստանար ևս 60 մլն եվրո։

Հատկանշական է, որ բուն աշխատավարձից բացի, կողմերի միջև կնքված պայմանագրում եղել են նաև տարբեր հավելավճարների կետեր` կախված անցկարցած հանդիպումների քանակից, թիմային մրցանակներից ու անհատականան պարգևներից։

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով վերադարձավ «Ատլետիկո Մադրիդ»։ Վարձայալությունը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանը, որի դիմաց «Բարսելոնան» ստանալու է 10 մլն եվրո։

Կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագիրը ներառում է նաև այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետ, իսկ 2022/23 մրցաշրջանի ավարտին «հնդկացիները» 40 մլն եվրոյով պետքա գնեն նրա ամբողջական տրանսֆերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023