Գրիզման․ «Բարսան քանդվեց․ մենք մեկս մյուսին ոչինչ չէինք հուշում»
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Իսպանիայի Սուպեր գավաթի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոյից» կրած պարտության մասին (2։3)։
««Բարսան» քանդվեց։ Մենք հիասթափված ենք ու կոտրված։ Երբ պարտվում ես եզրափակչում, զգում ես բոլոր վատ զգացողությունները։
Մենք գիտենք, որ Մարսելինոյի (խմբ․՝ խոսքը «Ատլետիկ Բիլբաոյի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարիսա Տորալի մասին է) թիմերը շատ լավ են խաղում։ «Ատլետիկը» պայքարում է մինչև վերջին վայրկյանը, ինչը նրանք հիանալի են կատարում։
Կարծում եմ՝ մենք շատ վատ պաշտպանվեցինք։ Մենք մեկս մյուսին ոչինչ չէինք հուշում, ինչը շատ կարևոր գործոն է, որն էլ լուծեց խաղի ելքը։
Այն իրավիճակներում, երբ կորցնում ենք գնդակը, երբ պետք է արագանալ, որևէ մեկը պետք է բարձրաձայն հուշի դրա մասին»,- նշել է Գրիզմանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղում ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում դարձավ դուբլի հեղինակ, որը, սակայն չօգնեց կատալոնական ակումբին։
# Անտուան-Գրիզման, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ