Գվարդիոլան կրկնել է լեգենդար Քենի Դալգլիշի անհավանական ցուցանիշը

Գվարդիոլան կրկնել է լեգենդար Քենի Դալգլիշի անհավանական ցուցանիշը

12/05/2021 - 11:36

Ինչպես գիտեք, մայիսի 11-ին անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։2 հաշվով պարտվեց «Լեսթերին», ինչի արդյունքում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցներից՝ իր պատմության շրջանակում 5-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբը գլխավորում է 2016 թվականից և այս ընթացքում «Սիթիի» հետ 3-րդ անգամ է դառնում չեմպիոն։

Ինչպես տեղեկանցնում է OptaJoe-ն, անգլիական ֆուտբոլի պատմության շրջանակում Գվարդիոլան 1990 թ․ ի վեր դարձել է առաջին մարզիչը, ով 5 տարում 3 չեմպիոնական տիտղոս է նվաճում։

Վերջին անգամ նման նվաճման հասել է «Լիվերպուլի» նախկին լեգենդար գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, ով մերսիսայդյան ակումբի ղեկը ստանձնել էր 1985 թ․, իսկ 1990թ․դրությամբ ակումբը նրա գլխավորության արդեն 3 անգամ դարձել էր Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի չեմպիոն։

Հավելենք, որ Դալգլիշը մեկ անգամ էլ Պրեմիեր լիգան է հաղթել։ 1994/95 մրցաշրջանում «Բլեքբեռնը», շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ, անսպասելիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Նշենք, որ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը գոյություն է ունեցել 1888-1992 թթ․, ինչից հետո ստեղծվել է Պրեմիեր լիգան, այդ պատճառով էլ չեմպիոնությունները նշելիս այդ մրցաշարերը տարանջատվում են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023