Գվարդիոլան կրկնել է Մոուրինիոյի հակառեկորդը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
«Քաղաքաբնակներն» ընդհանուր դիմակայությունում պարտվեցին 5:6 հաշվով` լքելով պայքարը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն 6-րդ անգամ է դուրս մնում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից` կրկնելով Ժոզե Մոուրինիոյի հակառեկորդը։
Իսպանացի մասնագետն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվել է նաև 2009/10, 2011/12 («Բարսելոնայի» ղեկին), 2013/14, 2014/15 և 2015/16 («Բավարիայի» ղեկին) մրցաշրջաններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ-Սոսիեդադ