Գվարդիոլա. «Էրլինգը շատ գոլեր  է խփում, սակայն ավելին կարող է»

Գվարդիոլա. «Էրլինգը շատ գոլեր է խփում, սակայն ավելին կարող է»

29/12/2022 - 11:56

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Լիդսին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք, հատկապես, երկրորդ կեսում, երբ մրցակիցն սկսեց բացվել։

Աշխարհի առաջնությունից հետո ոչ ոք չգիտեր, թե ինչ վիճակում կլինեն ակումբները։

Դաշտի կենտրոնում Ռիկո Լյուիսի և Ռոդրիի համագործակցությունը հիասքանչ էր։

Էրլինգը շատ գոլեր է խփում, սակայն ավելին կարող է։ Նա շատ է մեզ օգնում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023