Գվարդիոլա. «Եթե Մեսսին երջանիկ է Փարիզում, ապա ես ուրախ եմ նրա համար»
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շրջանակում կայացած ՊՍԺ 2:0 «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամամակ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է փարիզյան ակումբի հարձվող Լեո Մեսսիի և Մարկո Վերատիի մասին.
«Ես Մեսսիին հաջողություններ եմ մաղթում։ Եթե նա երջանիկ է Փարիզում և վայելում է ժամանակը, ապա ես նրա համար անչափ ուրախ եմ։
Տարբեր պատճառներ հաշվի առնելով` նա որոշեց հանդես գալ «Փարիզի» կազմում, այդ թվում նաև` իր ընտանիքի համար։
Ես սիրահարված եմ Մարկո Վերատիին։ Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, այդ պատճառով էլ ճնշման ներքո շարունակում է մնալ հանգիստ, պահել գնդակն իր մոտ և հնարավորություն ստեղծել հերթական փոխանցման համար։
Նա բարձրահասակ չէ, սակայն երբ նայում ես նրա տեղաշարժերին, նրա խաղին… Վերատին այն ֆուտբոլիստներից չէ, ում ուղղությամբ կարող ես շատ երկար փոխանցումներ կատարել, սակայն կոմբինացիոն ֆուտբոլի դեպքում կարող ես հույս դնել նրա վրա»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Սիթիի» դեմ խաղում խփել է ՊՍԺ-ի երկրորդ գոլտ` փարիզյան ակումբի կազմում հեղինակելով առաջին գնդակը։
Ինչ վերաբերում է Մարկո Վերատիին, ապա իտալացի կիսապաշտպանն այդ խաղում, ՊՍԺ-ի կազմում փոխանցումների ճշգրտության առումով, լավագույն ցուցանիշն է գրանցել (45 փոխանցում` 93.3 % ճշգրտություն)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոն Գորեցկա, Մանչեսթեր-Սիթի, Մարկո Վերատի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, ՊՍԺ