Գվարդիոլա. «Արսենալը հաղթել է մրցաշրջանի գլխավոր տիտղոսը` 7 տարի անց նվաճելով ՉԼ ուղեգիր»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Արսենալի» երկրպագուներին հորդորել է ուրախանալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ.
««Արսենալն» արդեն որակավորվել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խմբային փուլին։
Միգուցե, «Արսենալի» տրամադրությունը մի փոքր ընկել է Պրեմիեր լիգայի առաջատարությունը կորցնելուց հետո, սակայն նրանք արդեն հաղթել են մրցաշրջանի գլխավոր տիտղոսը` 7 տարի անց նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Ֆինանսական տեսանկյունից դա մեծ նվաճում է յուրաքանչյուր ակումբի համար, ինչը թույլ է տալիս իրականացնել նոր տրանսֆերներ։
Շատ տեսանկյուններից Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն «Արսենալի» գլխավոր նվաճումն է։ «Զինագործները» պարտվեցին վերջին խաղում (խմբ.` 1:4 հաշվով զիջեցին «Ման. Սիթիին») և նրանք տխուր են, սակայն գրեթե վստահ եմ, որ նրանք պետք է երջանիկ լինեն, քանի որ անհավանական նվաճման են հասել»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջին անգամ Չեմպիոնների լիգային մասնակցել է 2016/17 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա