Գործարքը կայացած է. Ֆերնանդինիոն վերադառնում է հայրենիք
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Ֆերնանդինիոն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 37-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև համաձայնեցվել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Ֆերնանդինիոն հենց «Ատլետիկո Պարանաենսեի» սան է, որի կազմում հանդես է եկել 2003-2005 թթ.։
Ինչ վերաբերում է վետերան կիսապաշտպանի` «Մանչեսթեր Սիթիում» ունեցած մրցելույթներին, ապա նա «քաղաքաբնակների» կազմում հանդես էր գալիս 2013 թվականից, որի մարզաշապիկով անցկացրել է 383 հանդիպում` դառնալով 26 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Պարանաենսե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆերնանդինիո