Գործարքը կայացած է. Յան Զոմերը տեղափոխվում է Բավարիա
«Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասապահ Յան Զոմերը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց մյունխենյան ակումբը «Բորուսիային» վճարելու է 8 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 1.5 մլն եվրո։
34-ամյա դարպասապահը «Բավարիայի» հետ կկնքի 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ Զոմերը «Բավարիայում» փոխարինելու է ծանր վնասվածք ստացած Մանուել Նոյերին, ով նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը դուրս է մնացել շարքից։
Հավելենք, որ Յան Զոմերը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանդես էր գալիս 2014 թ. հուլիսից` անցկացրած 335 խաղում դարպասը 90 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Յան Զոմեր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո