Գործարքը կայացած է. Մարկ Կուկուրելիան տեղափոխվում է Չելսի
«Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիան կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» կվճարեն 63 մլն եվրո։
Իսպանացի ֆուտբոլիստը «թոշակառուների» հետ կնքելու է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Գործարքում ներառվելու է նաև լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի կենտրոնական պաշտպան Լևի Կոլվիլը, ով կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։
Նշվում է, որ «Չելսին» ունենալու է Կոլվիլին հետ գնելու իրավունք։
Ռոմանան գրում է նաև, որ Մարկ Կուկուրելիան շատ մոտ էր կարիերան «Մանչեսթեր Սիթիի» կազմում շարունակելուն, սակայն «քաղաքաբնակները» չցանկացան 47 մլն եվրոյից ավելի վճարել 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց։
Հավելենք, որ Կուկուրելիան «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2012-2020 թթ.։ Իսպանացի ֆուտբոլիստը «բլաուգրանայի» երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է 24-ամյա ֆուտբոլիստի` «Բրայթոնում» ունեցած մրցելույթներին, ապա նա «ճայերի» կազմում խաղում էր 2021 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 38 անգամ` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Մարկ Կուկուրելիա, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո