Գերմանիան քարը քարի վրա չթողեց Հյուսիսային Մակեդոնիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Հանս-Դիտեր Ֆլիկի սաներն ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ չորս անպատասխան գնդակ ուղարկեն հյուսիսմակեդոնացիների դարպասը։
«Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, մեկական անգամ էլ աչքի ընկան Կայ Հավերցն ու Ջամալ Մուսիալան։
Հատկանշական է, որ բոլոր գոլերը գերմանացիները խփեցին երկրորդ խաղակեսում։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Գերմանիայի հավաքականը J խմբում վաստակեց 21 միավոր և ընթացիկ ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։
Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Ռումինիա 1:0 Հայաստան
Իսլանդիա 4:0 Լիխտենշտեյն
J խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Գերմանիա – 21 միավոր
- Ռումինիա – 13 միավոր
- Հյուսիսային Մակեդոնիա – 12 միավոր
- Հայաստան – 12 միավոր
- Իսլանդիա – 8 միավոր
- Լիխտենշտեյն – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Կայ Հավերց, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Ջամալ Մուսիալա, Տիմո Վերներ, Քաթար-2022