Գերմանիայի Մ-21 հավաքականի ավագը շուտով կհամալրի Ինտերի շարքերը
Դանիական «Օրհուս» ակումբի կենտրոնական պաշտպան Յան-Աուրել Բիսեկը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Ներաձուրիները» երկու մասով վճարելու են 22-ամյա պաշտպանի ու «Օրհուսի» միջև գործող պայմանագրով առկա հրաժարագինը, որը 7 մլն եվրո է։
Նշենք, որ երիտասարդ պաշտպանը «Քյոլնի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2007-21 թթ.` «այծերի» հիմնական թիմում անցկացնելով 3 հանդիպում։
Բիսեկը 2021 թ. հուլիսից հանդես է գալիս «Օրհուսի» կազմում` անցկացրած 68 խաղում դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Բիսեկը Գերմանիայի Մ-21 հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և «բունդեսմանշաֆթի» ավագն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Գերմանիայի Մ-21 հավաքական, Ինտեր, Յան-Աուրել Բիսեկ, տրանսֆերներ, Քյոլն, Օրհուս