Գերմանիայի հավաքականի առանցքային երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, հավաքականի ավագ, դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպան Լեոն Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ` երկու ֆուտբոլիստներն էլ դրական թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել են. նրանք լքել են հավաքականի ճամբարը և բաց կթողնեն «բունդեսմանշաֆթի» առաջիկա հանդիպումները։
Նշենք, որ Նոյերի փոխարեն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրավիրել է «Հոֆֆենհայմի» դարպասապահ Օլիվեր Բաումանին։
Հավելենք, որ «բունդեսմանշաֆթն» Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի շրջանակում սեպտեմբերի 23-ին կմրցի Հունգարիայի, իսկ ամսի 26-ին` Անգլիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Լեոն Գորեցկա, կորոնավիրուս, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանուել Նոյեր, օլիվեր բաուման