Գերմանիայի հավաքականը պատմության վատագույն ցուցանիշը գրանցեց
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին` 6-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում 6:0 հաշվով ջախջախեց Գերմանիայի հավաքականին։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Ֆուրիա Ռոխան» դարձավ առաջին հավաքականը, որը Գերմանիանի դարպասն ուղարկում է 6 գնդակ։

Ընդ որում, Գերմանիայի հավաքականը 1954 թվականի ի վեր կրում է ամենախոշոր հաշվով պարտությունը։ Այդ ժամանակ Հունգարիայի հավաքականին «Բունդեսմանշաֆթը» պարտվել է 8:3 հաշվով։ Այս մասին էլ տեղեկացնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին։