Գերմանիան 18+ հաշվով հաղթեց Լիխտենշտեյին, Ռումինիան ու Իսլանդիան չպարզեցին հաղթողին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։
Հանսի Ֆլիկի սաները պարզապես «չնկատեցին» մրցակցին` ջախջախելով 9:0 հաշվով։
«Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակներ դարձան Թոմաս Մյուլլերն ու Լերոյ Սանեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Իլկայ Գյունդողանը, Մարկո Ռոյսը և Ռիդլե Բակուն, իսկ Դանիել Քաուֆմանն ու Մաքս Գոպելը գրավեցին սեփական դարպասը։
J խմբի կենտրոնական խաղում Ռումինայի հավաքականը Բուխարեստում մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։
Չնայած ողջ հանդիպնան ընթացքում ռումինացներն ունեին ինչպես խաղային ու տարածքային առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվ։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Հայաստան 0:5 Հյուսիսային Մակեդոնիա
J խումբը որակավորման փուլի վերջին տուրից առաջ ունի հետևյալ տեսքը.
- Գերմանիա – 24 միավոր
- Հյ. Մակեդոնիա – 15 միավոր
- Ռումինիա – 14 միավոր
- Հայաստան – 12 միավոր
- Իսլանդիա – 9 միավոր
- Լիխտենշտեյն – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Թոմաս Մյուլլեր, Իլկայ Գյունդողան, Իսլանդիայի հավաքական, Լերոյ-Սանե, Լիխտենշտեյնի հավաքական, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մարկո Ռոյս, Ռիդլե Բակու, Ռումինիայի հավաքական