Գենդուզին սադրել է Բրայթոնի ֆուտբոլիստներին՝ նշելով, որ նրանք քիչ են վաստակում
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Արսենալի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին հանդիպման ընթացքում ակտիվորեն սադրել է մրցակցի մի քանի ֆուտբոլիստների։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա կիսապաշտպանը հանդիպման հերոսներից Նիլ Մոպեյին և ևս երկու ֆուտբոլիստի հանդիպման ընթացքում անընդհատ հիշեցրել է, որ նրանք Պրեմիեր լիգայի համար բավականին քիչ գումար են վաստակում։
«Նա ասում էր, որ «Բրայթոնի» ֆուտբոլիստները կեղտ են։ Գենդուզին ասել է, որ նա և իր խաղընկերները վաստակում են ավելի շատ, քան «Բրայթոնի» ֆուտբոլիստները կկարողանան երբևէ վաստակել։ Նա նման քայլ այլ խաղերում նույնպես արել է․ «Արսենալն» անունով ակումբ է, այնտեղ այդպիսի պահվածքն ատում են»,- պատմել է Daily Mail-ին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։
Նշենք, որ «Բրայթոնի» միանգամից երեք ֆուտբոլիստ ավելի շատ են վաստակում, քան Մատեո Գենդուզին։ Ալիռեզա Ջահանբախշը, Պասկալ Գրոսը և Մարտին Մոնտոյան շաբաթական վաստակում են 55 հազար եվրո աշխատավարձ, իսկ Գենդուզին՝ 44 հազար եվրո։
# Ալիռեզա Ջահանբախշ, ԱՊԼ, Արսենալ, Բրայթոն, Մատեո Գենդուզի, Մարտինո Մոնտոյա, Պասկալ Գրոս