Բարսելոնան, հնարավոր է, Սիթիի ֆուտբոլիստին գնի՝ գումարը հետագայում վճարելու պայմանով
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան շատ է ցանկանում տեղափոխվել կատալոնական ակումբ։
«Մենք խնդրում ենք «Բարսելոնայի» ժամանակավոր ղեկավարությանը գնել Էրիկ Գարսիայի տրանսֆերային իրավունքները հիմա։
Կումանը նույնպես ցանկանում էր տեսնել նրան թիմի կազմում։
Նրա տեղափոխությունը կարող է մեծ ներդրում հանդիսանալ 3 տիտղոս նվաճելու հարցում։
Մենք տեղյակ ենք․ որ «Սիթին» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 3 մլն եվրոյի դիմաց, որին կգումարվեն բոնուսները։ Մենք կարող ենք պայմանավորվել, որպեսզի գումարը վճարենք հաջորդ մրցաշրջանի ժամանակ։
Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես պատրաստ մեծ զոհողությունների գնով տեղափոխվել մեր ակումբ։
Նա պատրաստ է խաղալ Բարսելոնայում առանց աշխատավարձի մինչև մրցաշրջանի ավարտ»,- Ֆոնտի խոսքերն է մեզ փոխանցել ESPN-ը։
Տեղեկացնենք, որ 20-ամյա իսպանացին մանկունյական ակումբի կազմում Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին տեղեկատվություն տարածվեց, որ կատալոնական ակումբն ու Գարսիան համաձայնության են հասել անձնական պայմանագրի հացրում։ Սպասվում է, որ 20-ամյա պաշտպանը «կապտանռնագույնների» ֆուտբոլիստ կդառնա 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով, երբ լրանա «Սիիթի» հետ գործող պայմանագիրը, սակայն կարծես թե «Բարսելոնան» նրան ցանկանում է ձեռք բերել ավելի շուտ, քան նախատեսված էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Մանչեսթեր-Սիթի, Վիկտոր Ֆոնտ, տրանսֆերներ