Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպա լիգայի թվիթերյան էջից, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է մրցաշարի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։
Պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, իսկ մանկունյական ակումբն այդ խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
26-ամյա ֆուտբոլիստի հետ լավագույնի տիտղոսին էին հավակնում էին նաև Մունաս Դաբուրը («Հոֆֆենհայմ»), Բրունո Պետկովիչը («Դինամո Զագրեբ») և Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»)։
Ֆերնանդեշը ՄՅՈւ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 12 գոլայի փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Պետկովիչ, Բրունո Ֆերնանդեշ, Գարեթ-Բեյլ, Դինամո Զագրեբ, Եվրոպա-լիգա, Հոֆֆենհայմ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մունաս Դաբուր, Ռեալ-Սոսիեդադ, Տոտենհեմ