Բրայթոնը ևս մեկ գործարք է ավարտին հասցրել
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Բրայթոն»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, սակայն կնքվելիք պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
հաղորդվում է, որ ակումբներն արդեն պատրաստում են տրանսֆերի բոլոր փաստաթղթերը։
Գերմանացի ֆուտբոլիստին «Բրայթոնի» շարքերում ցսնկացել է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին։
Նշենք, որ Դահուդը «Բորուսիայի» կազմում հանդես էր 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 141 հանդիպում` դառնալով 5 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ շուտով բացվելիք ամառային տրանսֆերային պատուհանում սա լինելու է «Բրայթոնի» արդեն երրորդ գործարքը։
«Ճայերի» շարքերը համալրելու են նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ու «Վոթֆորդի» հարձակվող Ժոաո Պեդրոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բրայթոն, Ժոաո Պեդրո, Լիվերպուլ, Մահմուդ Դահուդ, Ջեյմս Միլներ, Վոթֆորդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո