Բրազիլիան շարունակում է «չնկատել» մրցակիցներին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Վենեսուելայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ Վենեսուելայի հավաքականը 11-րդ րոպեին Էրիկ Ռամիրեսի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։
«Պենտակամիպիոնները» տևական ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գնդակը, սակայն, ի վերջո, 71-րդ րոպեին անկնունայինի խաղարկումից հետո Մարկինիոսը հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման վերջնամասում էլ Տիտեի սաները կարողացան բեկել խաղի ընթացքն ու ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. նախ 85-րդ րոպեին աչքի ընկավ Գաբրիել Բարբոսան, ապա 90+5-րդ րոպեին` Էնթոնին` ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Վենեսուելային։
Աշխարհի հնգակի չեմպիոններն ընթացիկ որակավորման փուլում հաղթել են իրենց բոլոր 9 խաղերում և, վաստակած 27 միավորով, վստահ գլխավորում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու մրցաշարանին աղյուսակը։
Վենեսուելան էլ իր ակտիվում ունի ընդամենը 4 միավոր և եզրափակում է խումբը։ Ընդ որում, Լեո Գոնսալեսի սաներն անցկացրել են 10 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բրազիլիայի հավաքական, Գաբիգոլ, Գաբրիել Բարբոսա, Էնթոնի, Լեո Գոնսալես, ԿՈՆՄԵԲՈԼ, Մարկինիոս, Վենեսուելայի հավաքական, Տիտե