ՕԽ. Բրազիլիան նույնպես կիսաեզրափակչում է🎥
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարում մոտենում է ավարտին 1/4 եզրափակչի փուլը։
Բրազիլիայի օլիմպիական հավաքականը «Սայիտամա» մարզադաշտում մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից «պենտակամիպոնները» տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ. 37-րդ րոպեին Ռիչարլիսոնի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մաթեուս Կունյան։
Երկրորդ խաղակեսում էլ, ճիշտ է, բրազիլացիները շարունակում էին ավելի շատ տիրել գնդակին, սակայն, կարելի է ասել, հավասար պայքար էր ընթանում դաշտում։
Ամեն դեպքում, Անդրե Ժարդինի սաներն ապացուցեցին իրենց բարձր կարգը և պահպանեցին նվազագույն առավելությունը` նվաճելով Տոկիո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Ժարդին, Բրազիլիայի օլիմպիական հավաքական, Եգիպտոսի օլիմպիական հավաքական, Մաթեուս Կունյա, Ռիչարլիսոն, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր