Բրազիլիայում երեք անվանի մասնագետների են դիտարկում գլխավոր մարզչի պաշտոնի համար

Բրազիլիայում երեք անվանի մասնագետների են դիտարկում գլխավոր մարզչի պաշտոնի համար

28/03/2025 - 15:10

Բրազիլայի հավաքականում մարզչական փոփոխություն է սպասվում, հայտնում է UOL-ը։

«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հեռացումը միայն ժամանակի հարց է։

Բրազիլիայի ֆուտբոլային համադաշնությունը (CBF) սկսել է Ժունիորին փոխարինելու թեկնածուներ դիտարկել, որոնց թվում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») և Ժորժե Ժեզուշը («Ալ Հիլալ»)։ Թեկնածուների թվում է նաև «Պալմեյրասի» գլխավոր մարզիչ Աբել Ֆեռեյրան։

Նշվում է, որ CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը երազում է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Անչելոտիին։ Ֆունկցիոները դեռ 2023 թ. ամռանը բանակցել է իտալացի մասնագետի հետ և ստացել նրա համաձայնությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով գործարքը չկայացավ, ու Անչելոտին մնաց «Ռեալում»։

Այժմ Էդնալդո Ռոդրիգեսը միջնորդների միջոցով կապվել է հավաքականը գլխավորելու թեկնածուների հետ` պարզելու նրանց ծրագրերը։

Բացի այդ, մարտի 28-ին հատուկ հանդիպման ժամանակ վճռվելու է նաև Դորիվալ Ժունիորի ապագան, որի աշխատանքից Համադաշնությունում դժգոհ են։

62-ամյա մասնագետի ապագայի շուրջ իրավիճակը լարվել է ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորկան փուլի 14-րդ տուրում Արգենտինայից կրած 1:4 հաշվով պարտությունից հետո։

Դորիվալ Ժունիորը Բրազիլիայի հավաքականը մարզում է 2023 թ. հունվարից։ «Պենտակամպիոնները» նրա գլխավորությամբ 16 խաղում տարել են 7 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 3 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023