Սկանդալ. Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել Արգենտինան շարունակի հանդիպումը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ պետք է մրցեր Արգենտինայի ընտրանու դեմ, սակայն հանդիպումը, սկանդալային զարգացումների պատճառով, ընդհատվել է։
Հանդիպման մեկնարկից 4 րոպե անց դաշտ են ներխուժել Բրազիլիայի առողջապահության վերահսկման ազգային գործակալության` Anvisa-ի, և ոստիկանության ներկայացուցիչները, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է։
Ըստ Sports.ru-ի տրամադրած տեղեկությունների` Բրազիլիայի իրավապահ մարմինները և Anvisa-ն կասկածում են, որ Արգենտինայի հավաքականի 4 ֆուտբոլիստներ` Էմիլիանո Մարտինեսը, Էմիլանո Բուենդիան (երկուսն էլ`«Աստոն Վիլլա»), Ջովանի Լո Չելսոն և Քրիստիան Ռոմերոն, (երկուսն էլ`«Տոտենհեմ») Մեծ Բրիտանիայից ժամանալուց հետո խախտումով են հատել հատել Բրազիլիայի սահմանը։
Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանելուց հետո բոլոր անձինք պետք է անցնեն 14-օրյա կարանտին։ Anvisa-ն հաստատում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները Բրազիլիայի սահմանը հատելիս միգրացիոն ծառայության աշխատակիցներին կեղծ տեղեկատվություն են հայտնել, թե իբր վերջին շրջանում չեն եղել Մեծ Բրիտանիայում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Anvisa-ն դիմել է Բրազիլիայի ոստիկանությանը` տվյալ ֆուտբոլիստների ձերբակալման և արտաքսման համար, սակայն ոստիկանների` հյուրանոց ժամանելու պահին նրանք եղել են Արգենտինայի հավաքականի ավտոբուսում և մեկնում էին Բրազիլիայի ընտրանու դեմ հանդիպմանը։
Արդյունքում, Ջովանի Լո Չելսոն, Քրիստիան Ռոմերոն, Էմիլիանո Բուենդիան և Էմիլիանո Մարտինեսը լքեցին խաղադաշտը, որոնց էլ հաջորդեցին նրանց մյուս խաղընկերները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Էմիլիանո Բուենդիա, Էմիլիանո Մարտինես, ԿՈՆՄԵԲՈԼ, Ջովանի Լո Չելսո, Քրիստիան Ռոմերո