Պաշտոնական. Բուֆոնը 20 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ։
Ավելի վաղ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 43-ամյա ֆուտբոլիստը «Պարմայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Այսպիսով, վետերան դարպասապահը 20 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում սկսել է իր երկար ֆուտբոլային կարկերան։
Ջիջի Բուֆոնը «Պարմայում» հանդես է եկել 1994-2001 թթ. , որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 220 հանդիպում` դարպասն 85 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Յուվենտուս, Պարմա, Ջանլուիջի-Բուֆոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո