Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբների կազմում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Վերջին թարմացման արդյունքում նվազել է «Հոֆֆենհայմի» հայազգի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Ադամյանի արժեքը նվազել է 500 հազար եվրոյով՝ դառնալով 3․5 մլն եվրո։
Հավելենք, Սաքոյի ամենաբարձր տրանսֆերային արժեքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին․ այդ ժամանակ նա գնահատվում էր 5 մլն եվրո։
Ընթացիկ մրաշրջանում հայազգի ֆուտբոլիստը քիչ է խաղաժամանակ ստանում։ 27-ամյա կիսապաշտպանը «գյուղացիների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Transfermarkt, Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան