Բուխարեստում ուժեղ քամին վայր է գցել Եվրո-2020-ի գավաթը🎥
Եվրո-2020-ի գավաթը շրջագայության շրջանակում այժմ գտվնում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ։
Ռումինական REALITATEA.NET լրատվականի լրագրողուհիներից մեկը ուղիղ եթերի ընթացքում Եվրոպայի առաջնության գավաթի ֆոնին ինչ-որ բան էր ներկայացնում, երբ հանկարծ ուժեղ քամին վայր գցեց նրա հետևում դրված պաստառը՝ տապալելով նաև Եվրոյի գավաթը։
Անվտանգության աշխատակիցներն անմիջապես մոտեցան և բարձրացրին գավաթը, որը կարծես թե չի վնասվել։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար դեռևս նախորդ տարի, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Մրցաշարը տեղի կունենա սույն թվականի հունիսի 11-հուլիսի 11-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020