Միլանը փորձում է վերականգնել հեղինակությունը🎥
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Միլանը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բոլոնիայի» դեմ և կարողացավ առավելության հասնել 1։2 հաշվով։
Հանդիպման 26-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան․ գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, ում հարվածը հետ մղեց «Բոլոնիայի» դարպասապահ Լուկաշ Սկորուպսկին, սակայն վրա հասած Անտե Ռեբիչը, այնուամենայնիվ, բացեց խաղի հաշիվը։
Առաջին խաղակեսի մնացած հատվածը նույնպես անցավ Ստեֆանո Պիոլիի սաների առավելությամբ, սակայն մինչև ընդմիջում այլևս գոլեր չխփվեցին։
Խաղի 55-րդ րոպեին տանտերերը կրկին պատժվում է 11-մետրանոց հարվածով․ «Բոլոնիայի» պաշտպան Ադամ Սումարոն ձեռքով ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։
Գնդակին այս անգամ մոտեցավ Ֆրանկ Կեսին և անվրեպ իրացրեց և հաղթեց Սկորուպսկու հետ դուելը՝ կրկնապակտելով իր թիմի առավելությունը։
Խաղավերջում՝ 81-րդ, րոպեին «Բոլոնիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց թրջել հանդիպման հաշիվը։
Թիմի կիսապաշտպան Անդրեա Պոլին, որ 3 րոպե առաջ էր փոխարինման մտել, կարողացավ գրավել Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը՝ 1։2։
Ինչպես պարզվեց հետագայում Սինիշա Միխայիլովիչի սաներին ավելին անել չհաջողվեց։
Այսպիսով, «Ատալանտայից» (0:3) և «Ինտերից» (2:1) կրած պարտություններից հետո միլանյան ակումբին, ի վերջո, հաջողվում է հաղթանակի հասնել։
Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի սաները վաստակեցին 46 միավոր և գլխավորում են Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Ինտերին» այս պահին գերազանցելով 5 միավոր։
«Բոլոնիան», վաստակած 20 միավորավ, 13-րդ հորիզոնականում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտե Ռեբիչ, Բոլոնիա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Սինիշա Միխայիլովիչ, Ստեֆանո Պիոլի, Ֆրանկ Կեսիե