Բերնարդուն 7 վայրկրյանում գնդակը 3 անգամ անցկացրել է Բավարիայի ֆուտբոլիստների ոտքերի արանքով🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բավարիային»։
«Քաղաքաբնակների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Բերնարդու Սիլվան` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Բացի դրանից, պորտուգալացի կիսապաշտպանն աչքի ընկավ նաև անհատական փայլուն խաղով։
Դրվագներից մեկում 28-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 7 վայրկյանում գնդակը 3 անգամ անցկացրեց «Բավարիայի» ֆուտբոլիստների ոտքերի արանքով։
Բերնարդուի հնարքներից երկու անգամ տուժեց Ալֆոնսո Դևիսը, մեկ անգամ էլ` մեկ անգամ էլ Լեոն Գորեցկան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Բերնարդու Սիլվա, Լեոն Գորեցկա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա