Բենզեման վերջին 28 տարում Ռեալի կազմից առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկ է գրանցել Կլասիկոյում
Իսպանայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» ֆանտաստիկ խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնակին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Արքայական» ակումբի կազմից փայլեց Կարիմ Բենզեման` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Ինչպես հայտնում է Mister Chip-ը, ֆրանսիացի հարձակվողը 1995 թ. հունվարի 7-ից ի վեր «սերուցքայինների» առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում։
Վերջին անգամ նման հաջողության հասել էր Իվան Սամորանոն` օգնելով իր թիմին Լա լիգայի 1994/95 խաղարկության 16-րդ տուրում մրցակցին ջախջախել 5:0 հաշվով։
Հավելենք, որ Բենզեման «բլաուգրանայի» դեմ անցկացրած 46 խաղում խփել է արդեն 16 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Իվան Սամորանո, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ