Պաշտոնական․ Լիվերպուլը ձեռք բերեց Պրեսթոնի պաշտպանին
Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել Չեմպիոնշիփը ներկայացնող «Պրեսթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Դևիսին ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 25-ամյա կենտրոնական պաշտպանի դիմաց վճարել է 2․5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որի մանարամասները հայտնի չեն։
Հայտնի է, որ «Լիվերպուլի» նորեկն ընտրել է «28» համարի մարզաշապիկը։
Բեն Դևիսը «Պրեսթոնի» սան է, որի կազմում նորամուտը նշել է դեռևս 2013 թվականին, սակայն ընթացքում վարձակալությամբ հանդես է եկել «Յորք Սիթիի», «Տրանմիր Ռովերսի», «Սաութպորտի», «Նյուփորթ Քաունթիի», ինչպես նաև «Ֆլիտվուդի» կազմում։
Մինչ այս պահն անգլիացի ֆուտբոլիստը «Պրեսթոնի» կազմում անց է կացրել 145 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջում հավելենք, որ մերսիսայդյան ակումբը շուտով կհայտարարի նաև «Շալկե-04»-ի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակի ձեռքբերման մասին։
# ԱՊԼ, Բեն Դևիս-Լիվերպուլ, Լիվերպուլ, Յորք Սիթի, Նյուփորթ, Շալկե-04, Չեմպիոնշիփ, Պրեսթոն, Սաութպորտ, Տրանմիր Ռովերս, տրանսֆերներ, Օզան Կաբակ, Ֆլիտվուդ