Բեմֆորդի բենեֆիսը․ Լիդսը կանգնեցրեց Աստոն Վիլլային🎥
Հոկտեմբերի 23-ին մեկնարկեց Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը։
Առաջնությունը հիանալի մեկնարկաց «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց ֆուտբոլային էլիտա վերադարձաց «Լիդսի» դեմ։
Հավասար առաջին խաղակեսից հետո Մարսելո Բիելսայի սաները Բիրմիգհեմը ներկայացնող ակումբին տոտալ ոչնչացրին՝ 3 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ «Լիդսի» ֆուտբոլիստները միայն երկրորդ խաղակեսում 17 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից 8-ը՝ ուղիղ դարպասին։
Ընդ որում՝ բոլոր գոլերը գրանցվեց յորքշիրյան ակումբի հարձակվող Պատրիկ Բեմֆորդի անվան դիմաց, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ 27-ամյա անգլիացի հարձակվողը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 6 խաղում արդեն խփել է 6 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում Մոհամեդ Սալահի հետ կիսում է 2-3-րդ հրոիզոնականը։
«Աստոն Վիլլան» ընթացիկ մրցաշրջանում առաջին միավորները կորցրեց և անցկացրած 5 խաղից հետո վաստակել է 12 միավոր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ «Լիդսը» անցկացրել է 6 հանդիպում և 10 միավորով 3-րդն է։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Լիդս, Մարսելո Բիելսա, Պատրիկ Բեմֆորդ