Բելգիացիները շատ հզոր էին` Ռուսաստանին չտալով որևէ շանս🎥
Եվրո-2020-ի B խմբի շրջանակում Բելգիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց Ռուսաստանի ընտրանու դեմ։
«Կարմիր սատանաները» հանդիպման հենց մեկնարկից ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և նախքան ընդիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ 10-րդ րոպեին Բելգիայի հավաքականին առաջ մղեց Ռոմելու Լուկակուն, ապա 34-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Թոմա Մենյեն` հաշիվը դարձնելով 2:0։
Երկրորդ խաղակեսը, կարելի է ասել, անցավ անհետաքրքիր և առանց գոլային պահերի պայքարում. Ռոբերտո Մարտինեսի սաները, հասկանալով, որ արել են գործի մեծ մասը, այլևս չէին գրոհում, իսկ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները, պարզապես, անզոր էին ճեղքել մրցակցի պաշտպանությունը։
Խաղավարտին մոտ, ամեն դեպքում, Բելգիայի հավաքականը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. 88-րդ րոպեին Թոմա Մենյեն հարվածային դիրք դուրս բերեց Լուկակուին, ով էլ հանգիստ գրավեց Անտոն Շունինի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։
Այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Բելգիայի հավաքականը 3:0 հաշվով հանգիստ հաղթեց Ռուսաստանին։
1-ին տուրից հետո B խումբը ստացավ հետևյալ տեսքը.
- Բելգիա – 3 միավոր
- Ֆինլանդիա – 3 միավոր
- Դանիա – 0 միավոր
- Ռուսաստան – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Թոմա Մենյե, Ռոբերտո Մարտինես, Ռոմելու-Լուկակու, Ռուսաստանի հավաքական