Բելառուսի հավաքականը կրել է իր պամտության ամենախոշոր հաշվով պարտությունը
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 8։0 հաշվով ջախջախեց Բելառուսի ընտրանուն։
Պարզվում է՝ սա Բելառուսի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է: Այդ մասին տեղեկացնում է Eurosport-ը։
Մինչ այդ բելառուսներն իրենց ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էին 2003 թվականի հունիսի 11-ին՝ Եվրո-2004-ի ընտրական փուլի Ավստրիայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղում Ավստրիայի հավաքականը հաղթեց 5։0 հաշվով։
Հավելենք, որ Բելառուսի հավաքականն ընթացիկ որակավորման փուլի շրջանակում դեռևս անցկացրել է երկու հանդիպում։ Մրցաշարի առաջին խաղում Բելառուսի հավաքականը տանը 4։2 հաշվով հաղթեց Էստոնիային։
Միխայիլ Մարխելի սաները E խմբում, վաստակած 3 միավորով, զբաղեցնում են նախավերջին՝ 4-րդ հորիզոնականը։ Խմբի առաջատարը Բելգիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 7 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ավստրիայի հավաքական, Բելառուսի հավաքական, Բելգիայի հավաքական, Եվրո-2004